Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաբերդում դպրոցի ու մանկապարտեզի բացակայությունը եւս նպաստել է գյուղից հեռանալուն

Մայիս 16,2023 17:38

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտած Քարաբերդ բնակավայրը 80 տնտեսություն ունի՝ մոտ 100 բնակիչ: Գյուղը մի քանի տասնամյակ է արդեն, որ ոչ դպրոց ունի, ոչ մանկապարտեզ: Դպրոցի ու մանկապարտեզի բացակայությունն է նաեւ նպաստել, որ տարիների ընթացքում երիտասարդ ընտանիքները հեռանան գյուղից։ Նրանց մի մասը մշտական բնակության է հաստատվել մարզկենտրոն Վանաձորում, մի մասն էլ, որոնք դպրոցահասակ երեխաներ ունեն, բաժանվել են երկու մասի՝ շաբաթվա մի մասը Վանաձորում են, մյուս մասը՝ գյուղում:

Վարչական ղեկավար Յուրա Շավելյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բնակավայրի խնդիրներից, ասաց՝ գյուղում նաեւ խանութ, դեղատուն ու բուժկենտրոն չկա, համայնքը մարզկենտրոնին կապող տրանսպորտ եւս չի գործում: Բնակիչները օգտվում են կամ տաքսիներից, կամ սեփական մեքենաներով են տեղաշարժվում:

Քարաբերդի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ ու մեղվապահությամբ. Մթերքի իրացումը հիմնականում կատարվում է հենց Վանաձորում:

Տարիներ շարունակ՝ 1992թ-ից սկսած, որպես գյուղապետարան ծառայել եւ հիմա էլ որպես գրասենյակ ծառայում է նախկին գյուղապետ, ներկայիս վարչական ղեկավար Յուրա Շավելյանի սեփական վագոն տնակը. «Էսքան տարվա ընթացքում մենք չկարողացանք անգամ մի շենք կառուցել, մնացինք ու աշխատեցինք նույն վագոն-տնակում, բայց խոշորացումից հետո համայնքի միջոցներով արդեն նոր փոքր շենք ենք կառուցում, որը կծառայի թե որպես գրասենյակ, թե որպես ակումբ»,-ասաց վարչական ղեկավարը, նշելով, որ նպատակ ունեն հաջորդ տարի էլ գազաֆիկացման հարցով զբաղվել. «Մեծ հույս ունեմ, որ համայնքը վերջապես կգազաֆիկացվի»:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031