Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է նռնակով ոստիկանության շենքը պայթեցնել սպառնացող գյումրեցի երիտասարդը

Մայիս 22,2023 21:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի քաղաքացի՝ պայթուցիկը ձեռքին, վրդովված, ներս  է մտել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։  Նա խոսել է իր անձնական խնդիրներից, որոնք կապված չեն եղել ոստիկանության հետ։ Ոստիկանության շենքում նրան վնասազերծել են։

Քիչ առաջ մեզ պարզաբանում ուղարկեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով հետևյալը․ «Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրներ, ինչի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:

Ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին: 27-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031