Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը Ֆինլանդիայի դեսպանին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերող հարցեր

Մայիս 24,2023 14:04

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին:

✅Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

✅Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:

✅Իր հերթին, դեսպանը՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ, բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա ներկայացրել է Ֆինլանդիայի Հանրապետության կողմից մեր երկրում նախաձեռնված ծրագրերը։

📌Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու  պայմանավորվածություն են ձեռք բերել։

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031