Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի ուժգին քամին ու անձրեւը խանգարեցին Ռոբերտ Ղուկասյանին եւ Առուշ Առուշանյանին (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 29,2023 23:13

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հանդիպում են Գորիս համայնքի բնակավայրերում ապրողների հետ՝ ծանոթանալով գյուղերում առկա խնդիրներին։ Երկուշաբթի նրանք սահմանամերձ Շուռնուխ, Բարձրավան եւ Որոտան գյուղերում էին։

Որոտանում՝ բնակիչները  մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներին առաջարկեցին հանդիպումից հետո քայլել գյուղում՝ նաեւ այդպես ծանոթացնելով առկա խնդիրներին։ Վերջիններս՝ չմերժեցին՝ ասելով, որ բոլոր գյուղերում հենց այդպես էլ անում են։

Սակայն, երբ  նրանք պատրաստվում էին քայլել, հանկարծ ուժգին քամի ու անձրեւ սկսեց։ Որոտանցիները ստիպված  էին Առուշ Առուշանյանին գյուղի այգիների հետ կապված խնդիրը ներկայացնել տեղում՝ պաստպարվելով անձրեւից։

«Այս տարի դեռ այսպես ուժեղ անձրեւ չէր եկել․ կամ իշխանավորների բախտից է, կամ մեր։ Գոնե այգիները ջրվեց»,-նկատեց որոտանցիներից մեկը։

Ի դեպ, Որոտանն այս պահին ոռոգման ցանցի խնդիր ունի, որը, սակայն, առաջիկայում կլուծվի։

Որոտանի, ինչպես նաեւ Գորիս համայնքի բնակավայրերի խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031