Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով՝ նվիրված ականավոր երաժշտագետ Էդուարդ Փաշինյանի ծննդյան 100-ամյակին

Հունիս 02,2023 12:30

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի ծննդյան 100-ամյակին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, արվ. թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը՝ նշելով Էդուարդ Փաշինյանի անգնահատելի վաստակը երաժշտագիտության զարգացման գործում:

Իր Ուսուցչի մասին խոսքով ելույթ ունեցավ ԵՊԿ Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, արվ. թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ստեփանյանը: Ընդգծվում էր Էդուարդ Փաշինյանի հավասար պրոֆեսիոնալիզմը ե՛ւ որպես երաժշտագետ, ե՛ւ որպես կոմպոզիտոր, ե՛ւ որպես մանկավարժ: Իր նորարարություններով նա բարձրացրեց հայ երաժշտական միտքը համաշխարհային մակարդակի: Հատկապես իր կողմից առաջարկված Ունիվերսալ գերլադային տոնայնական համակարգը կարող է պատվավոր տեղ զբաղեցնել 20-րդ դարի համաշխարհային երաժշտագիտութան  ամենահայտնի տեսությունների կողքին: Է. Փաշինյանի կողմից ստեղծված Հարմոնիայի եւ Պոլիֆոնիայի դասագրքերն այդ ոլորտի առաջին եւ միակ հայալեզու դասագրքերն են:

Որպես մանկավարժ նա աչքի էր ընկնում իր խստապահանջությամբ, միեւնույն ժամանակ օբյեկտիվությամբ, բարությամբ, հոգատարությամբ: Նրա մեթոդաբանությունն ուղղված էր նախ եւ առաջ ուսանողի՝ որպես անհատ զարգացնելու, սեփական ուժերին հավատալու եւ նպատակներին ինքնուրույն հասնելու ունակության բացահայտմանը:

Հայ երաժիշտների բազմաթիվ սերունդներ դարձել են արվեստի հայտնի գործիչներ եւ առաջատար մասնագետներ իրենց ուսուցչի՝ Էդուարդ Ռուբենի Փաշինյանի շնորհիվ:

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի արվեստի բուհերի եւ երաժշտական քոլեջների ուսանողները: Նրանք անդրադարձան ինչպես Էդուարդ Փաշինյանի բազմաոլորտ գործունեությանը, այնպես էլ այլ թեմաների:

«Առավոտ» օրաթերթ
01.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930