Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն Շիրակի՝ հրաժարական ներկայացրած ոստիկանապետին

Հունիս 03,2023 21:02

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, որը չորս օր առաջ հրաժարականի դիմում  ներկայացրեց՝ հեռանալով Շիրակի մարզից, նոր պաշտոն ունի։ Նա  հունիսի 1-ին նշանակվել է Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն։

Կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը ենթարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Նախարար Գնել Սանոսյանն արդեն իսկ ներկայացրել է Արամ Ղազարյանին ՋԷԿ-ի աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու օրը Արամ Ղազարյանը Aravot.am-ին փոխանցել էր, որ այլ աշխատանքի է անցնելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Լուսանկարները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930