Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ քաղաքապետարանում միայն պարոն Ավինյանն է աշխատում»․ Լեւոն Հովհաննիսյան

Հունիս 06,2023 15:55

«Պարոն Ավինյանը 2018 թվականից մինչեւ 2022 թվականը եղել է ՀՀ փոխվարչապետ։ Սա նշանակում է, որ պարոն Ավինյանը շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքը, մասնավորապես, նաեւ ֆինանսական ոլորտի հետ կապված»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է կառավարության նիստերին մասնակցում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելեց․ «Քանի որ պարոն Ավինյանն այդ աշխատանքը կարող է անել արդյունավետ եւ այդ աշխատանքն արել է արդյունավետ, մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց պարոն Ավինյանը լինի կառավարության նիստերին»։

Հարցին, թե Տիգրան Ավինյանի ակտիվությունը քարոզարշավ չի համարվո՞ւմ, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես սա չեմ համարում քարոզարշավ, ես սա համարում եմ ընթացիկ աշխատանք։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ համայնքում ղեկավարում է, պետք է ընտրություններից մեկ տարի առաջ որեւէ գործ չանի։ Ես չեմ կարծում, որ քաղաքապետարանում միայն պարոն Ավինյանն է աշխատում։ Պարոն Ավինյանը շատ արդյունավետ է աշխատում, բոլորս էլ աշխատում ենք»։

 Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930