Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված քաղաքացուն ծեծել են, թքել վրան ու հայհոյել․ բողոք՝ Ախուրյանի ոստիկաններից

Հունիս 07,2023 23:15

Մայրաքաղաքի բնակիչներից մեկը՝ Գ․ Թ․-ն,  որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Շիրակի մարզային քննչական վարչությունում․ նա  Արթիկ քրեակատարողականի կալանավոր է, վարույթն իրականացնող մարմնին հաղորդում է տվել այն մասին,  որ մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը պարեկային ծառայողները իրեն ձերբակալել  ու տեղափոխել  են Ախուրյանի ոստիկանության բաժին, որտեղ և իրեն խոշտանգումների են ենթարկել։

Նա նշել է, որ Ախուրյանի ոստիկանության բաժնի 5 օպեր լիազորներ, որոնց կրկին տեսնելու դեպքում դեմքով կճանաչի,  իրեն ծեծի են ենթարկել,  անմարդկային վերաբերմունք ցույց տվել,  մասնավորապես ձեռքերը ձեռնաշղթաներով կապած վիճակում՝ գցել են գետնին, թքել վրան, հայհոյել։

Ծեծի ենթարկելու հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ գլխի շրջանում, ձախ աչքի շրջանում պատռվածք, ձախ ոտքի ոտնաթաթի մոտ վնասվածք, մեջքի շրջանում քերծվածքներ և կապտուկներ:

Փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930