Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասելով համազգային կամքի յաղթական արձագանգին…

Սեպտեմբեր 15,2026 23:20 Share
  1. Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային համախոհները, մշտապէս «արդարանալու» համար, եւրոմէտ են ձեւացել…։

Եւ ահա, հերթական «արդարացմամբ» փոխհատուցւեցին նոյն եւրո-դիւանագէտների կողմից, օրերս,հէնց իրենց   թողտւութեամբ ադրբեջանցիներին նւիրաբերւած Շուշիում, Ստեփանակերտում ու Գանձասարում ։ Նոյնիսկ եւրոերկրների դիւանագիտական ա’յն ներկայացուցիչները, որոնք իրենց սենատներում յօգուտ Արցախի ինքնորոշման իրաւունքի բանաձեւին էին քւէարկել, Արցախի ու արցախահայութեան պատմութիւնը, մշակոյթն ու արժանապատւութիւնն նենգափոխող, ծաղրի ու  ծանակի ենթարկող հաջիեւեան հայատեացութեանը ժպտադէմ հայեացքներով էին արձագանգում…։

  1. Բաքւի իշխանաւորների արտաքին քաղաքականութեան այսպէս ասած՝ թիւ մէկ դիւանագէտ Բայրամովը, սական, միաժամանակ կրկնել է վերադասի յայտարարութիւնը՝ թրամփեան «ԹՐԻՓ»-միջանցքի մասին, ըստ որի՝ դէպի Նախիջեւան տանող նոյն միջանցքի հայաստանեան հատւածի մուտքն ու ելքը ամբողջովին պէտք վերահսկւի ադրբեջանական ուժայինների կողմից…։ Այս առթիւ Հայաստանի «թաւշեայ» իշխանաւորների կողմից ցայժմ որեւէ արձագանգ՝ ի չիք։ Սպասենք իրանական պաշտօնական արձագանգին, որի փորձագիտական շրջանակները նոյն միջանցքը անւանել են ոչ աւել, ոչ պակաս քան՝ «Թուրանա-ՆԱՏՕ-ական»…։
  2. ՀՀ-ի այսպէս ասած՝ արտաքին ճակատում վերոգրեալ ներգործուն սպառնալիքներին զուգահեռ, արդէն իր ներուժ կարողականութեամբ սպառնալիք է հանդիսանում Տիգրանաշէնի մօտալուտ նւիրաբերումը։ Այստեղ , սակայն , նոյնինքն թաւշեայ իշխանապետը Տիգրանաշէնի թաթարական անւանումը արտաբերելով՝ շեշտեց դրա ադրբեջանական պատկանելութեան մասին, այլապէս՝ շանտաժելով պատերազմի վտանգը ընդդէմ «թաւշեայ, խաղաղասէ ՜ր ու յատկապէս՝ ժողովրդավա ՜ր Հայաստանի»…։ Այստեղ էլ պէտք է սպասել իրանական պաշտօնական արձագանգին, քանզի Տիգրանաշէնի տւչութեամբ, փաստօրէն վտանգւում ու խոցւում է հայ-իրանական միջպետական -ստրատեգիական ճանապարհը, դրանից բխող ե’ւ աշխարհագրաքաղաքական, ե’ւ տնտեսա-առեւտրական վնասներով…։
  3. «Ժողովրդավա ՜ր» Հայաստանում, ինչ խօսք՝ ընթանում է դատավարութիւնների ու դատաքննութիւնների յարաճուն գործընթաց, որն քանակական աճ է գրանցում քաղբանտարկեալների ճամբարներում։ Այստեղ, սակայն, աշխարհականի ու հոգեւորականի միջեւ ոչ մի խտրութիւն չի դրւում, երբ ամբաստանեալների շարքը համալրւում է քաղաքական գործիչներով, կուսակցութիւնների առաջնորդներով, եպիսկոպոս-արքեպիսկոպոսներով ընդհուպ՝ նախկին Նախագահներ ու Ամենայն Հայոց Կաթողիկոս…։ Ու ՔՊ-ական «ժողովրդավարական բաստիոն»-ից ամենաշատը հրճւում է ադրբեջանա-թուրքական դաշինքը իր զոյգ մեջլիսների ամբիոններում ու հայատեաց մեդիադաշտի ամենօրեայ հաղորդումներում…։
  4. Հայաստանեան իշխանախումբն, ահա, նոյն եւրոդիւանագէտների ու եւրոկառոյցների նիւթա- ( ան )բարոյական խրախուսանքներով շարունակում է իր հակազգային ու հակապետական թուրքահաճոյ կուրսը…։

 

Մնում է մեզ  հաստատակամօրէն սպասել՝ թուրք-ադրբեջանական ու նրա նց հայանուն գործընկերներին ըստ ամենայնի խափանող-սաստող՝ ներազգային ու ինչու ոչ՝ համազգային կամքի յաղթական ու անայլընտրանք արձագանգին…։

Դերենիկ Մելիքեան

ՊԳԹ, Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930