Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած Ֆիրդուսի թաղամասի բողոքող քաղաքացիների բազմաթիվ պնդումներին՝ կառավարությունից որևէ մեկը նրանց չհանդիպեց ու չընդունեց (թարմացված)

Հունիս 08,2023 14:56

Պայքարում ենք, որ մեր տներից դուրս չգանք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, մենք մեր հողերի գինը գիտենք: Այս մասին այսօր ասացին Ֆիրդուսի թաղամասի բնակիչները, որոնք հերթական անգամ բողոքի ցույց էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Նրանց խոսքով, իրենց տների համար փոխհատուցվող գումարը շատ քիչ է:

«Երեկվա դեպքը շատ աննախադեպ էր դատական համակարգում, ես չէի պատկերացնում, որ կարող ենք դրան հասնել, պատասխանող կողմի փաստաբաններին ընդհանրապես խոսք չէր տալիս Մուրադ Հովհաննիսյան դատավորը, չէր թողնում խոսել, չէր թողնում միտքը ավարտել, ոչ մի բան չէր թողնում, իսկ հայցվոր կողմին հիացած ժամերով լսում էր, թե ինչ է ասում: Ընենց տպավորություն էր, թե հայցվոր կողմն է ցուցումներ տալիս դատավորին, որովհետև հայցվոր կողմն անգամ արգելում էր դատարանին ինչ որ մի բան ասելու-անելու: Պատասխանող կողմը ինչ փաստարկ բերում էր՝ դատավորը ոնց որ չկարողանար ինքնուրույն որոշում կայացներ, ասում էր՝ դատարանը գնում է խորհրդակցությունների սենյակ, ըստ երևույթին՝ գնում, զանգ էր կատարում: Մենք դժգոհեցինք, ինքը ոնց որ ուզեր շոու սարքել ու ասաց, թե ես ոչ մի փաստարկ չեմ ընդունում և վճիռը կարդալու եմ հունիսի 20-ին կամ 23-ին, լավ չեմ հիշում: Մենք ասացինք, ընտեց բանի իրավունք չունեք, ներվայնացած թղթերը շպրտեց, խփեց սեղանին, հիստերիայի մեջ ընկավ ու թողեց գնաց»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց 33-րդ թաղամասի բողոքող սեփականատերերից մեկը: Նա հավելեց, որ բողոք-նամակ են ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի դեմ:

Չնայած բողոքող քաղաքացիների բազմաթիվ պնդումներին,. կառավարությունից որևէ մեկը նրանց չհանդիպեց ու չընդունեց:

Բողոքող քաղաքացիները մոտեցան կառավարության շենքից դուրս եկած հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյյանին, սակայն վերջինս չդադարեցնելով հեռախոսային խոսակցությունը՝ քայլում էր, մի պահ, սակայն լրագրողներին ասաց. «Հենց հիմա Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման եմ, ճիշտն ասած անգամ չգիտեմ ինչ հարցով են բողոքում», երբ կողքից բնակիչները տեղեկացրեցին, որ Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն են՝ ասաց. «Ես ոնց որ Երևանի քաղաքապետը չեմ, չէ՞»:

Հիշեցնենք, որ գերակա շահ ճանաչված Ֆիրդուս թաղամասի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ. – Օրվա վերջում քաղաքացիներին, այդուհանդերձ, ընդունեց եւ լսեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930