Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին»․ Աշոտ Փաշինյան

Հունիս 09,2023 17:22

«Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ դատարանն այսօր Նիկոլ Փաշինյանի որդուն առեւանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին մեղավոր է ճանաչել ու որոշել պատիժը պայմանականորեն չկիրառել։

«Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին։ Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է՝ անկախ, թե ում է վերաբերում միջադեպը: Նաեւ գոհ եմ, որ արդարադատության համակարգը եւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը կամ կանխարգելիչ միջոցը այս մասնավոր հանցանքի դեպքում շատ խիստ չէր տիկին Գայանեի նկատմամբ: Արդարադատության նպատակը ոչ թե պատժելն է այն մարդուն, ով մեղավոր է ճանաչվում ինչ-որ հանցանքի մեջ, այլ նպատակը այն է, որ եթե որեւէ միջադեպ տեղի է ունեցել, այլեւս տեղի չունենա»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ կրկնում է՝ ՀՀ-ում ցանկացած միջադեպ պետք է ստանա իրավական գնահատական։ «Իմ դիրքորոշումը չի փոխվում որեւէ դեպքում, ես պատասխանատու կերպով ասում եմ, որ ես պաշտպանում եմ այդ դիրքորոշումը։ Եվ կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանի այդ մոտեցումն ու սկզբունքը։ Ըստ էության՝ Սահմանադրության եւ օրենքների պաշտպանությունը կարեւորագույն մասն է պետության կայացման, եւ որեւէ պարագայում դրան այլընտրանք չի կարող լինել, որովհետեւ որեւէ այլ մտածողություն դրա դեմ ինքնին դեմ է պետությանը»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ կան տեսակետներ, որ վարչապետի որդու լինելու հանգամանքը ազդել է այս գործի դատաքննության վրա, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ-ում իրավական համակարգը պետք է սպասարկի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը, ըստ էության, ես էլ դիմել եմ իրավական համակարգին։ Եվ իրավական համակարգի աշխատանքն է պաշտպանել իմ շահերը այս դատական նիստի ընթացքում, պաշտպանել այն մեղադրանքը, որը ես եմ ներկայացրել։ Այդտեղ էական չէ՝ ես ով եմ, իրենց գործն են արել»։

Աշոտ Փաշինյանը նաեւ ասաց, որ չի բողոքարկելու դատարանի որոշումը։ «Որեւէ միջնորդություն եւ առարկություն չի հնչել դատական նիստի ժամանակ։ Այս միջնորդությունը հնչեցրել է դատախազը, որը չի առարկվել»,- ասաց նա։

Աշոտ Փաշինյանը հավելեց, որ «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի կողմից իրեն վրաերթի ենթարկելու գործը քննվում է․ «Այս գործն անջատվել է այն մեծ գործից։ Ես շարունակում եմ պնդել այն, ինչն արդեն ասել եմ եւ որեւիցե ավելացնելու, առավել եւս, պակասեցնելու բան չունեմ: Այդ գործը այս պահին շարունակվում է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930