Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Սերժ Սարգսյանին Գյուլը հրավիրեց եւ ինքը գնաց Թուրքիա, Սերժի կզած նկարը ընդհանրապես չկա». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելության մասին

Հունիս 12,2023 16:33

«Անդրանիկ Մարգարյանը մարդ էր, ում ժողովուրդն էր ընդունում, որպես վարչապետ, ոչ թե պաշտոնն էր այդպիսին, ասում էին՝ «մեր վարչապետը». այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Նա ապացուցում էր, որ կարելի է լինել եւ սիրված վարչապետ եւ չքանդել երկիրը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Անդրանիկ Մարգարյանի եւ ՀՀԿ-ի ողջ պայքարը խարսխված էր Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության վրա:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ, Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական տեսակով յուրահատուկ կապող օղակ էր ընդդիմության եւ իշխանության միջեւ եւ այդ տեսակն այսօր չկա. «Այսօր, այս քաղաքական բեւեռվածության պայմաններում չկա այդ տեսակը… չնայած, այսօրվա իշխանությունն իշխանություն չէ, իսկ այն ժամանակվա ընդդիմադիրները նորմալ մարդիկ էին»:

Հարցին՝ ՀՀԿ-ն ի՞նչ գործողություններ է պլանավորում օրհասական վիճակից դուրս գալու համար, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ 2018 թվականից ՀՀԿ-ի ահազանգերը՝ արցախուրացության, հայկական շահերի հաշվին սեփական կարիերան առաջ տանելու մասին, ցավոք, այսօր իրականություն են դառնում. «ՀՀԿ-ն տարբեր ուղղություններով աշխատանք է տանում: Մեծ թափ է ստացել ստորագրահավաքը. ոմանք ասում են՝ դա ի՞նչ կարեւոր է: Շատ կարեւոր է ստորագրահավաքը: Ստորագրահավաքը ներսի համար չէ, անգամ եթե ներսի համար դիտարկենք, մարդիկ պետք է տեսնեն, որ իրենք մենակ չեն եւ ստորագրահավաքները գալիս են ամրապնդելու սոցիոլոգիական այն հետազոտությունները, որ ժողովուրդը դեմ է Արցախի հանձնմանը, դեմ է Նիկոլի վարած քաղաքականությանը: Երկրորդը՝ ստորագրահավաքն ուղղված է արտաքին աշխարհին: Կարող է, ներսում դա շատ ցիվիլ գործիք է համարվում, բայց եվրոպական, միջազգային հանրության համար, քաղաքացիների նման մասսայական ստորագրությունները լուրջ ակցիա են, որ ժողովուրդը դեմ է այն ամենին, ինչ անում է Նիկոլը: Նիկոլի ոտքերի տակ պետք է հողն այրվի՝ որտեղ էլ, որ նա լինի՝ Սոչի, Վաշինգթոն, Բրյուսել»:

Վիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու հայերը, Արմեն Աշոտյանը քաղաքական ճգնաժամ չի համարում, այլ արժեհամակարգային, գոյաբանական ճգնաժամ, հետեւաբար, կարծում է, որ ստանդարտ գործիքներով՝ ընդդիմություն-իշխանություն, ընտրություններ եւ այլն, այս խնդիրը չի լուծվելու, այն լուծվելու է ժողովրդի համար համակարգային եւ գոյաբանական պայքարում:

ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել սեպտեմբերին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Արմեն Աշոտյանի բնութագրմամբ, նորմալ իրավիճակում, բոլոր քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքավորվեն այդպիսի կարեւոր միջոցառման համար, բայց քանի որ մենք ապրում ենք ոչ թե ընթացիկ քաղաքական վիճակում, այլ աննորմալ պայմաններում, հետեւաբար, այդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, առնվազն այս պահին, դժվար թե անդրադարձ ունենա հետագա քաղաքական զարգացումների, Արցախի շուրջ սեղմվող օղակի, ՀՀ ինքնիշխանության կորստի վրա: Եթե Արմեն Աշոտյանը հնարավորություններ տեսնի, Երեւանի քաղաքապետի ընտրությունները՝ հետընտրական զարգացումներում, «Նիկոլի դեմ շարժման» վերածելու, ինքն անձամբ հետեւողական կլինի այդ հարցում ՀՀԿ-ի ներգրավվածության մասով:

«Մասնակցենք, որ ի՞նչ անենք, եթե դրանով մի քայլ չենք մոտենալու Նիկոլի հեռացմանը, իրական հեռացմանը, ոչ թե հայտարարված եւ չենք կարողանալու մոբիլիզացնել հանրային հականիկոլական կարծիքը՝ ընդդեմ Նիկոլի գործողություններով…»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցելությանը Թուրքիա՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, Արմեն Աշոտյանը հորդորեց՝ չհամեմատել «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ եղած հավասարը-հավասարի սկզբունքով շփումները՝ «վերադասը-կզածի» հետ շփումների հետ. «Կներեք, երբ Սերժ Սարգսյանին Գյուլը հրավիրեց եւ ինքը գնաց Թուրքիա, Սերժի կզած նկարը ընդհանրապես չկա եւ թուրքական մամուլն այդ կզած նկարով չէր ասել՝ եկավ Էրդողանի ոտքերը լպստելու»:

Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների վրա Նիկոլ Փաշինյանի այցը եւ այնտեղ արժանացած ընդունելությունը շատ բացասական ազդեցություն կունենան, որովհետեւ «թուրքն իր էքսպանսիոնիստական քաղաքականության մեջ հարգում է միայն ուժը», իսկ Նիկոլ Փաշինյանն ուժ չի, նա «անուժության, քաղաքական իմպոտենցիայի հոմանիշն է՝ միջազգային քաղաքականության մեջ»:

Հատկապես Իլհամ Ալիեւի հետ նկարները, Արմեն Աշոտյանի կարծիքով, պարզապես զարհուրելի էին բոլոր այն մարդկանց համար, որոնց որդիները դեռ ռազմագերի են, անհայտ կորած են, նույնականացված չեն. «Քիչ էր մնում՝ ղդիկ տար Ալիեւին, որ զվարճացներ, կրունկները մասաժ աներ, ոտքի բութ մատը մասաժ աներ, որ հաճույք պատճառեր, այն դեպքում, որ իր առջեւ կանգնած էր իր իսկ խոսքերով ասած եւ իրականում կոռումպացված բռնապետ, որի դեմ նա խոստանում էր պաշտպանվել ժողովրդավարության վահանով. իրականությունն ու մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930