Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը

Հունիս 17,2023 17:39

Այս պահին Դիլիջան քաղաքում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Նիստը վարում  է Նիկոլ Փաշինյանը, ժողովին  ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլ պատգամավորներ ու նախարարներ։

Նախօրեին, մամուլը հայտնել էր, որ  քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են լինելու, մասնավորապես՝ ավագանու ընտրությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովից առաջ նախօրեին՝ իշխանական վերնախավը ճաշկերույթի էր, ընթրիքը անցել է ընկերական մթնոլորտում․ հատուկ արարողակարգեր չկային, ինչպես նաեւ չէին հրավիրել թամադա-հանդիսավար։

Լ.Մ.

Լուսանկարները՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930