Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում բախվել են «Renault Captur»-ը, «Opel Astra»-ն, «Nissan Bluebird»-ը և թիվ 258 համարի երթուղին սպասարկող «GAZel»-ը

Հունիս 19,2023 22:44

Հունիսի 18-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Renault Captur» (վարորդ՝ Հ․ Ա․), «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Ա․), «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Ա․) և թիվ 258 համարի երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Ա․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներ Դ․ Ա․-ն, Հ․ Ա․-ն և «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Կ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault Captur» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

 

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930