Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր կանգնել է պետք: Արցախում աղետ է սպասվում. Սոֆյա Հովսեփյան

Հունիս 21,2023 12:51

ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120 000 մարդու վիճակը։

Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։

Համախմբվե՛ք ու դուրս եկե՛ք փողոց….

1.Դեղատներում դեղորայքն ու  կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված։

2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։

3.Հիվանդանոց դեղեր չեն հասնում

4.Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի։

Թվարկել կարող եմ հազարավոր … Բայց…

Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք…

Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում՝ շա՜տ մեծ …

Սպասում եմ արձագանքի ու քայլերի։

Ներեցեք, որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930