Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվածությունը մարդկային կյանքեր փրկելու առաքելությանը. Գեղամ Ստեփանյան

Հունիս 21,2023 15:01

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։

Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվածությունը մարդկային կյանքեր փրկելու առաքելությանը։

Այսօր էլ շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում առկա խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար։
Հարգանք և խոնարհում ձեր աշխատանքի առաջ, հարգելի՛ բուժաշխատողներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930