Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղեգան փող» փառատոնի հաղթողը հնարավորություն ստացավ նվագելու Կոմիտասին պատկանող սրինգով

Հունիս 30,2023 18:25

«Նարեկացի» արվեստի միության և «Եղեգան փող» շվիահարների և սրնգահարների 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանի նախաձեռնությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փառատոնի հաղթողը բացառիկ հնարավորություն ստացավ նվագելու Կոմիտաս վարդապետին պատկանող սրինգով:

«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը ողջունեց այս բացառիկ իրողությունը, երբ պատանի երաժշտին հնարավորություն է տրվում նվագելու հանճար Կոմիտասի սրինգով։

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը նշեց, որ լսելով Կոմիտաս վարդապետի սրինգով կատարումը, զգում է, որ հավատքն առ Աստված մեծանում է, երբ նվագում են հայ ժողովրդի «դեսպանները»: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրինությանը այս բացառիկ հնարավորության համար:

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկավ նաև «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:

«Եղեգան փող» շվիահարների և սրնգահարների 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանը ներկաներից մի պատանու նվիրեց շվի՝ սերը դեպի այդ գործիքը արթնացնելու և նոր շվիահար պատրաստելու հույսով:

Այս տարի «Եղեգան փող» փառատոնն անցկացվեց 2 փուլով. առաջին փուլը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում (10.06.2023-19.06.2023), երկրորդ փուլը՝ Երևանում (20.06.2023-25.06.2023):

«Եղեգան փող» համահայկական մրցույթ-փառատոնի մեկնարկը տրվել է 2021 թվականին, իսկ այս տարի «Եղեգան փող» 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնը կազմակերպվեց շվիահարների և սրնգահարների համար:

«Նարեկացի» արվեստի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930