Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզվել է 2 քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը, 9 մեքենա, 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած

Հուլիս 04,2023 10:08

Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:


Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։

Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոտնակները, իրականացրել անվտանգության միջոցառումներ՝ շենքի մուտքերից և բնակարաններից հեռացրել պատուհանների և ապակիների մնացորդները, ստուգել վնասված ավտոմեքենաների անվտանգությունը. վտանգավոր երկրորդային գործոններ չեն հայտնաբերվել:

Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31