«Ես չեմ կարծում, որ Արցախի հարցում վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական են։ Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է։ Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի իրավիճակ է»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե այսինքն՝ միակ պայմանն իշխանափոխությո՞ւնն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Դա լավագույն լուծումը կլիներ, իհարկե։ Բայց եթե իրոք կարողանան պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանալ։ Թեեւ ես չեմ կարծում, թե այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»։
Հարցին, թե այդ խմբում ո՞ւմ է տեսնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ առաջարկությունը Վարդան Օսկանյանինն է, նա էլ պետք է ասի։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































