Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

Հուլիս 20,2023 15:14

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Մասնավորապես ՝ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Երեխան հիվանդանոց է ընդունվել​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ծայրահեղ ծանր վիճակում։ ​

Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ ​ ​ ​ շարունակում են պայքարել ​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Սպիտակի բժշկական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31