Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի հայկական եկեղեցիները փլուզման եզրին են

Հուլիս 24,2023 21:21

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վան քաղաքի (հայկական քաղաք հիմնադրված մ.թ.ա. 9-րդ դարում Վանի թագավոր Սարդուրի Ա-ի կողմից) մի շարք հայկական եկեղեցիներ լքված և անհուսալի վիճակում են՝ օրեցօր ավերվելով:

Վանի կիսաքանդ հայկական եկեղեցիներից երկուսը՝ Սբ. Բարդուղեմիոսը և Սբ. Թովմասը կարիք ունեն վերանորոգման:

Նշենք, որ չնայած բազմաթիվ կոչերին՝ մինչ օրս թուրքական իշխանությունները փլուզման եզրին գտնվող հայկական հիշյալ երկու եկեղեցիների վերականգնման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում:

Սբ. Բարդուղեմիոսը կառուցվել է դեռևս 4-րդ դարում: 1990-ականներին վերածվել է ոստիկանական բաժանմունքի, իսկ 2013-ին այդ բաժանմունքի տեղափոխումից ի վեր չի վերանորոգվել:

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև Սուրբ Թովմաս եկեղեցին՝ երկար ժամանակ ծառայելով որպես գոմ: Եկեղեցին կանգուն պահելու համար ևս վերականգնողական աշխատանքներ չեն տարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31