Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանին թույլ չեն տվել օբյեկտիվ որոշում կայացնել. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան

Օգոստոս 01,2023 12:34

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության և պաշտպանական խմբի ներկայացուցիչները նշեցին, որ ասուլիսը 2 նպատակ ունի՝ ներկայացնել իրավական գործընթացները, որոնք ընթանում են այս քրեական գործով եւ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը որպես կալանավորում կայացրած որոշմամբ եւ քաղաքական, ռազմական գնահատական տալը, թե ինչու է Գրիգորի Խաչատուրովը գտնվում անազատության մեջ:

«Գրիգորի Խաչատուրովի, չակերտավոր ասած, գործի մասին մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսելու: Այն մարդիկ, որոնք տեղեկացված են գործի մասին, քաջ գիտակցում են, որ այստեղ որեւէ իրավական գործընթաց գոյություն չունի: Հենց առաջին օրվանից, երբ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը սկսվեց, ամեն մանրուք ներկայացվել է, ներկայացվել է, թե ինչու է Գրիգորի Խաչատուրովը գտնվում կալանքի տակ:

Այդ ժամանակ՝ մարտ ամսին կանխատեսել էինք, որ Գրիգորի Խաչատուրովին այս իշխանությունները շարունակելու են պահել կալանքի տակ այնքան ժամանակ, մինչեւ իրենց մտքին եղածը իրականացնեն»,- ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հիշեցրեց, թե ինչի մասին է խոսքը. «Պաշտպանության նախարարությունն, ըստ դատախազության ՝ անօրինական կարգով գույք է վաճառել, այդ գույքը գնել է Գրիգորի Խաչատուրովի ընկերը, հիմա մեղադրում են Գրիգորի Խաչատուրովին փողերի լվացման մեջ: Սա աբսուրդի ժանրից էլ չէ, հետագայում երեւի այս պատմության գեղարվեստական կողմը ներկայացնողները բազմաթիվ գրքեր կգրեն սյուրռեալիզմի հետ կապված, բայց իրականությունը սա է:

Հիշեցնեմ նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարյուրավոր անգամներ հարյուրավոր գույքեր է վաճառել քաղաքացիներին, կազմակերպություններին, որոնք անհրաժեշտ չեն եղել նախարարությանը: Քրեական գործեր են հարուցվել ու այս պահի դրությամբ այդ գործերից որեւէ մեկով որեւէ անձ կալանքի տակ չէ: Այստեղից հետեւում է, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվողը կոնկրետ անձնական վերաբերմունք է հենց Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ»:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ Մեսրոպ Մակյանի, այնուհետեւ գործը դատարան ուղարկվելուց հետո Արամ Գրիգորյանի կայացրած որոշումներին. «Մենք մի քանի օր առաջ ենք ստացել վերջին որոշումը, հավաստիացնում եմ, որ որեւէ նոր հանգամանք չկա այս ամենի մեջ, դատարանն էլ որեւէ նոր հանգամանք չի մատնանշել: Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետն անօրինական ձեւով երկարացվել էր մինչեւ օգոստոսի 15-ը, թույլ էին տվել բազմաթիվ խախտումներ կալանքի ժամկետը երկարացնելու ընթացքում, որի կապակցությամբ մենք Վերաքննիչ բողոք էինք ներկայացրել: Այդ խախտումները հատ առ հատ արձանագրել է Վերաքննիչ քրեական դատարանը… Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու իշխանության մոլուցքն ու ցանկությունն այնքան մեծ է, որ նույնիսկ խախտումներն արձանագրելու պարագայում՝ Վերաքննիչ քրեական դատարանին իմ գնահատմամբ՝ թույլ չեն տվել օբյեկտիվ որոշում կայացնել, ու այս հարցի լուծումն այսպես ասած երկարաձգել են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031