Լրահոս
Օրվա լրահոսը

43,9%-ը քաղբանտարկյալ է համարում Արմեն Աշոտյանին . GALLUP International association-ի նոր հետազոտությունը

Օգոստոս 04,2023 15:21

Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ներկա պահին կա՞ն քաղբանտարկյալներ: Այս հարցին GALLUP International association-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ 47,2 %-ը դրական է պատասխանել, բացասական է պատասխանել 30,1%-ը: 22,7%-ը դժվարացել է պատասխանել:

Նույն հարցմանը հունիսին մոտավորապես նմանատիպ պատասխաններ էին տրվել, 49,2 %-ը նշել էր, որ կան քաղբանտարկյալներ: «Նման ցուցանիշ մեզ մոտ երբեւիցե չի գրանցվել գոնե վերջին 13-14 տարիներին»,-հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասաց « GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ընդ որում՝ 43,9%-ը քաղբանտարկյալ է համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, 23,7%-ը նշել է Հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի անունը, 24,5%-ի կարծիքով քաղբանտարկյալ է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: 5,2%-ը ընդհանրացված այլ անուններ է նշել, իսկ 39,7 %-ը դժվարացել է պատասխանել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031