Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ասածներին չի վստահում 54,4%-ը. GALLUP International association-ի հերթական հետազոտությունը

Օգոստոս 04,2023 14:49

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ողջ տարածքում իրականացված հետազոտության արդյունքները:

«Ըստ Ձեզ ներկա պահին որո՞նք են մեր պետության առջեւ կանգնած ամենակարեւոր 3 խնդիրները». այս հարցին 32,4%-ը պատասխանել է, որ դա պատերազմի վտանգն է, 30,7%-ի կարծիքով դա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, 30,4%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, իսկ 27,8 %-ի կարծիքով՝ սահմանների հստակեցման խնդիրները:

«Փաստորեն առաջին 4 խնդիրները, որոնք բարձրաձայնվել են եւ ամենաշատն են մատնանշվել, այսպես թե այնպես կապված է անվտանգության հետ»,- ասաց Նավասարդյանը:

Ըստ GALLUP-ի իրականացրած հետազոտության, նույն հարցին ի պատասխան՝ 16,9%-ը նշել է տնտեսական վիճակը, գործազրկություն՝ 9,6%-ը: 5 %-ի կարծիքով ամենակարեւոր խնդիրներից մեկն իշխանափոխությունն է, գերիների վերադարձը մատնանշել է 7,2%-ը, կրթական համակարգի վատ վիճակը մատնանշել է 6,9 %-ը:

Հետեւե՞լ եք արդյոք հուլիսի 25-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ասուլիսին: Այս հարցի պատասխանները հետեւյալ պատկերն են ներկայացնում. 35 %-ը նշել է, որ չի հետեւել, իսկ 65%-ը հետեւել է:

Հաջորդ հարցը հետեւյալն էր՝ որքանո՞վ եք վստահում/հավատում Նիկոլ Փաշինյանի կողմից տրամադրված պատասխաններին եւ տեղեկատվությանը: Ըստ հետազոտության, վստահում է՝ 16,1%-ը, ավելի շուտ վստահում է 14,5%-ը, ավելի շուտ չի վստահում 13,1%-ը, ընդհանրապես չի վստահում 54,4%-ը, դժվարացել է պատասխանել 1,8 %-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031