Լրահոս
Օրվա լրահոսը

94,4%-ը ընդունելի չի համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը . GALLUP International

Օգոստոս 04,2023 15:38

Արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանը՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում: Այս հարցին GALLUP International Association-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ 1,1 %-ը պատասխանել է միանշանակ այո, 2,7 %-ը՝ ավելի շուտ ընդունելի է, 5,5 %-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ: Միանշանակ ոչ պատասխանն է տվել 88,9%-ը:

Հայաստանում MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով, փաստորեն,ընդհանուր առնմամբ, Հայաստանի Հանրապետության 94,4%-ը պատասխանել է, որ ընդունելի չի համարում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը: Արամ Նավասարդյանի փաստմամբ, այդ ցուցանիշը մայիսին 86,4% էր, իսկ այժմ աճել է, եւ դա կապված է վերջին ամիսների Արցախում առկա կրիտիկական հումանիտար ճգնաժամի հետ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031