Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ–ում Հայաստանի դեսպանը ՌԴ–ում Հնդկաստանի դեսպանին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Օգոստոս 07,2023 21:37

Օգոստոսի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Պավան Կապուրի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները։

Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին  Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Վ.Հարությունյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի սահմանը՝ ըստ էության բացահայտելով խաղաղ բնակչությանը փաստացի պաշարում հայտարարած Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել  բնակչության՝ սննդամթերքի, կենսական անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիության բացակայության փաստի վրա։ Այս համատեքստում Դեսպանը նշել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Տեղի է ունեցել նաև մտքերի լայն փոխանակություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031