«Խաչակիրներ» ջոկատի անդամներն ի նշան բողոքի՝ մի քանի րոպեով փակեցին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։
«Մինչեւ վեցը ժամանակ ենք տվել կառավարությանը, 5 րոպեից փակում ենք ճանապարհներ, թող վարորդներն իրենց ընտանիքներով իջնեն ու միանան մեզ։ Ճանապարհ փակելու նպատակն այն է, որ այս ժողովուրդը քնից զարթնի, տեսնեն՝ մենք այստեղ ինչ ենք անում»,- հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Նա նշեց, որ Արցախի ճանապարհը փակ է, իրենք էլ Հայաստանում են ճանապարհներ փակելու, որպեսզի կառավարությունը լսի իրենց պահանջները, իսկ հասարակությունը դուրս գա փողոց։
Ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը։ Ճանապարհը բացելուց հետո ջոկատի անդամները հայտարարեցին, որ փակելով ճանապարհը՝ փորձեցին ցույց տալ, որ պատրաստ են նաեւ թշնամու ճանապարհը փակել։
Հիշեցնենք, որ «Խաչակիրներ» ջոկատն այսօր բողոքի ցույց է անում կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանն այսօր մինչեւ 18։00-ն ժամանակ են տվել. եթե միջանցքը չբացվի, հայտարարում են, որ իրենք ուժով կբացեն այն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































