Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ շրջանավարտների միավորմանը գումարը չի վերադարձվել․ փաստաբանը հաղորդում է տվել առերեւույթ հանցանքի մասին

Օգոստոս 11,2023 13:45

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս «Սպեց-Տրանս-Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Փ. Ն. Ա.-ի դիմումի կապակցությամբ լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը (լուսանկարում) հաղորդում է տվել, որ Փ. Ն. Ա.-ի կնոջ՝ Լ. Հ.-ի եւ Ֆ. Շ.-ի կողմից հիմնադրվել է շինարարական տեխնիկայով աշխատանքներ իրականացնող «Սպեց-Տրանս-Գրուպ» ՍՊԸ-ն, որը Ֆ.Շ.-ի կողմից բերված պատվերի համաձայն 2020-2021թթ. ընթացքում իրականացրել է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի կողմից բազմաբնակարան շենքերի համալիրի հիմքերի հետադարձ լիցքի հողային և ներտարածքային ճանապարհների գրունտային հիմնատակի կառուցման աշխատանքներ, ու կնքվել է 3 պայմանագիր՝ ընդհանուր 1.290.000.000 դրամ արժեքով:

Ըստ նույն աղբյուրի, Ֆ.Շ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 2022թ. մարտի 15- ընկած ժամանակահատվածում «ՍՊԵՑ-ՏՐԱՆՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից կանխիկ եղանակով, մաս-մաս ստացել է ընդհանուր 160.000.000 դրամ գումար՝ պատճառաբանելով, որ կատարված աշխատանքների ծավալների վերահաշվարկի արդյունքում, որպես ավել վճարված գումարներ, պետք է վերադարձնի ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին, նշելով, որ կներկայացնի վերահաշվարկի եւ վերադարձի փաստաթղթերը, սակայն որեւէ գումար չի վերադարձվել, որևէ փաստաթուղթ չի ներկայացվել:

Առերևույթ հանցանքի մասին Տիգրան Մուրադյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց փաստաբանից: Տիգրան Մուրադյանը հաստատեց, որ հաղորդում է տվել, նաեւ փոխանցեց, որ այս փուլում ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031