Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը 8 մեդալով թիմային 6-րդ տեղն է նվաճել ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում

Օգոստոս 15,2023 21:12 Share

Բելառուսում ավարտվեցին ԱՊՀ երկրների 2-րդ խաղերը, որտեղ Հայաստանի մարզիկները նվաճեցին ութ մեդալ՝ 2-ական ոսկե եւ արծաթե, 4-բրոնզե։ 23 երկրների թիմային պայքարում մեր հանրապետությունը հանգրվանեց 6-րդ հորիզոնականում։

Հայաստանի հաշվարկին  ոսկե մեդալ բերել են հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը եւ սամբիստ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը, արծաթե մեդալ՝ հրաձիգ Նարե Գաբրիելյան (10 մետր օդամղիչ ատրճանակ) եւ կարատեիստ, 67 կգ քաշային Սուրեն Հարությունյանը, բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, ազատ ոճայիններ, 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը եւ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը։

ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում Հայաստանն ուներ 140 մարզիկ, որոնք հանդես եկան 14 մարզաձեւերում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել