Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Իշխանություններին քննադատելուց հետո Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համերգները չեղարկվել են․ 168.am

Օգոստոս 19,2023 13:04 Share

168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց, որ իշխանություններին քննադատելուց հետո իր 5-6 համերգները չեղարկվել են։

«Համերգ էի դրել Ջերմուկում՝ ծիրանի փառատոնի ժամանակ, այսինքն՝ ես էլ համար ունեի ու պետք է ելույթ ունենայի, սակայն փառատոնից մեկ շաբաթ առաջ զանգահարեցին ու ասացին, որ իմ համարը հանում են։ Բայց մինչ այդ կազմակերպիչները զանգել ու խնդրել էին, որ ես էլ ելույթ ունենամ։

Հետո ինձ ասացին, որ համարս հանել են, հարցրեցի՝ ո՞վ, իրենք այդպես էլ չպատասխանեցին։ Ինձ ասում են, թե ձեր անվտանգությունը չենք կարող ապահովել, այ քեզ բան, ասում են, որ կարող է բեմերից ինչ-որ բան խոսեմ։ Ստացվում է, որ ես այդքան զորեղ մարդ եմ դարձել և եթե բեմերից էլ խոսում եմ, ուրեմն՝ դուք եք թույլ տալիս, որ ես խոսում եմ։

Աշտարակում, Իջևանում էլ կար համերգ, կրկին հանեցին։ Ես ի՞նչ եմ ասում իշխանություններին, ասում եմ՝ օրենքո՞վ եք առաջնորդվում, ուրեմն՝ ես այդ օրենքի մեջ եմ»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Ըստ նրա՝ իշխանություններից իր միակ պահանջն այն է եղել, որ փրկեն իր տունը՝ մշակութային օջախը, այդ պահանջից հետո էլ փորձում են իր խոսքը ցանկացած տեղում արգելել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել