Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկական ոսկի, արծաթ, բրոնզ եւ թիմային 3-րդ տեղ՝ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Օգոստոս 21,2023 19:11

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարռտի աշխարհի երիտասարդական առաջնությունում (մինչեւ 20 տարեկաններ) Հայաստանի հավաքականը նվաճել է 1-ական ոսկի, արծաթ, բրոնզ եւ թիմային հաշվարկում զբաղեցրել 3-րդ մրցանակային տեղը:

Այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոն դարձել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որն անցկացրած հինգ գոտեմարտերում ընդհանուր հաշվարկով հաղթել է 45:4 հաշվով: Սուրենը չորս գոտեմարտում մրցակիցների նկատմամբ, այդ թվում՝ ադրբեջանցու,  առավելության հասել է «չոր» հաշվով եւ միայն եզրափակչում է 4 միավոր տվել հնդիկ ըմբիշին, որին էլ հաղթել է 13:4 բացահայտ առավելությամբ:

Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ բերել է 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, իսկ Վիգեն Նազարյանը երրորդ տեղն է զբաղեցրել 87 կգ քաշային կարգում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031