Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին․ «Ժողովուրդ»

Օգոստոս 24,2023 10:10

ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։

Ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2 մլն 985 հազար մարդուց 1 մլն 101 հազարը բնակվում են Երեւանում։ Վայոց ձորն այն մարզն է, որտեղ ամենաքիչ բնակիչներն են՝ 48.1 հազար մարդ, ամենաշատ բնակչությունն ունի Արմավիրի մարզը՝ 267.6 հազար դրամ։

Երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 257.3 հազար մարդ։

Բնակչության ընդհանուր թվից 1 մլն 902 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 մլն 082 հազարը՝ գյուղական։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031