Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի քաղաքապետին հանդիպեց ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը

Օգոստոս 31,2023 00:34

Գորիսում կայացած ասուլիսից հետո, երբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արդեն ճանապարհվում էր Երեւան՝ նրան մոտեցավ ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան՝ վիրահատման, հուլիսի 29-ին առեւանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել՝ հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Վագիֆ Խաչատրյանի աղջիկը ՝ Վերա Խաչատրյանը նշեց, որ Ջերմուկից է եկել Գորիս եւ խնդրեց Փարիզի քաղաքապետին՝ օգնել ազատելու հորը։ « Շատ եմ խնդրում էդ հարցով ինձ օգնել։ Մեկ ամիս է՝ հայրս կապ չի հաստատել։ Հայրս անմեղ է եւ հիվանդ է»,-ասաց Վերա Խաչատրյանը։

Անն Իդալգոն ուժ ու կորով մաղթելով նրան ու իր ընտանիքին՝ ասաց, որ իր ուժերի ներածին չափով կհետաքրքրվի։

Նշենք, որ Փարիզի քաղաքապետը անձամբ Կոռնիձոր էր ուղեկցել Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031