Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

Սեպտեմբեր 01,2023 17:45

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ողջունեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը` մաղթելով բուռն ստեղծագործական ու վերելքներով լի ուսումնական տարի։ Առաջին կուրսեցիներին դիմավորեցին կուրսի ղեկավարները։

ԵԹԿՊԻ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց հենց այսօր` «Art and Fun» թատերականացված շոուով։

Ճեմասրահում ուսանողներին, դասախոսներին և հյուրերին, որոնց շարքում էր նաև ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը, պարային բեմադրություններով դիմավորեցին բուհի ուսանողները և ուղեկցեցին ուսանողական թատրոնի մեծ դահլիճ։

Թատերականացված շոու ծրագրի համար ընտրվել էր ուսանողական ներկայացումներից և ֆիլմերից հատվածներ։

Ելույթ ունեցան ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը, միջազգային բաժնի պետ Զարուհի Սահակյանը, նորաստեղծ քասթինգ ընկերության ղեկավար Շիրազ Մանուկյանը։


Թատերականացված շոուի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի նախորդ ուսումնական տարվա շրջանավարտները ստացան դիպլոմները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930