Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնի ստեղծման նպատակն է Սևանը վերածել տեխնոքաղաքի. Վահան Քերոբյան

Սեպտեմբեր 04,2023 15:10

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 3-ին Սևան քաղաքում մասնակցել է Tesvan QA Outsource Service Provider ընկերության որակի ապահովման ծառայությամբ զբաղվող նոր կենտրոնի բացմանը։

🔸2019 թվականից սկսած ընկերությունը որակի ապահովման ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրների իր հաճախորդներին։ Ներկայումս այն համագործակցում է 9 երկրների հետ։

🔹 Ընկերության նպատակն է նպաստել Սևանում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտով հետաքրքրված անձանց և օգնել սկսել սեփական կարիերան։ Կենտրոնն իր գոյության 4 տարիների ընթացքում ունեցել է 70 շրջանավարտ, ովքեր դարձել են թիմի մի մասնիկը։

📝 Կենտրոնը կազմակերպում է նաև ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ մինչև 17 տարեկան պատանիների և մեծահասակների համար։

🖇 Վահան Քերոբյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման նպատակն է զարգացնել Սևան քաղաքը և վերածել այն տեխնոքաղաքի։

Նման նախաձեռնությունները հանրապետությունում կրելու են շարունակական և համապետական բնույթ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930