Լրահոս
Օրվա լրահոսը

Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունի հետևանքով երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբեր 04,2023 15:49

 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4- րդ մասի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, զննումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930