Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում․ Գոռ Գևորգյան

Սեպտեմբեր 09,2023 21:29

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում:
Անտեսելով պարզագույն աշխարհաքաղաքական իրողությունները, չհասկանալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն ու հակասությունները Հարավային Կովկասում և ոչ միայն՝ ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում:

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, վստահության շունչ է պետք, որ առաջ շարժվենք:

Հ.Գ. պետության համար օրհասական պահին արտաքին քաղաքական հավկուրությունը հանգեցնում է աղետաբեր իրողությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930