Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է ընկեր Ավինյանի գալուց առաջ աղբը մաքրվում, ձեր ընտրությունից հետո մենք կարո՞ղ ենք հույս ունենալ»

Սեպտեմբեր 11,2023 16:54

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Արաբկիր վարչական շրջանում։ Արաբկիրում եւս բնակիչները բողոքեցին, որ Ավինյանի եւ այլ պաշտոնատար անձանց այցելությունից առաջ են աղբը մաքրում։

«Ինչո՞ւ է ընկեր Ավինյանի գալուց առաջ աղբը մաքրվում, ձեր ընտրությունից հետո մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ աղբը կմաքրվի»,- հարցրեց բնակիչներից մեկը։

«Դուք վստահ կարող եք լինել, որ մենք շարունակաբար ավելացնելու ենք եւ սանմաքրման աշխատակիցների, եւ կանաչապատման աշխատակիցների քանակը, մինչեւ որ մեր բոլոր բակերը չբերենք պատշաճ տեսքի։ Բայց, Գարեգին ջան, մեկ այլ բան ասեմ՝ միայն սանմաքրման աշխատակից ավելացնելով չի լինի, որովհետեւ եթե մենք անընդհատ ուզում ենք աղբը թափել ու գետնին ենք ուզում թափել, մենք մի քիչ մեր վարքաբանական կանոններն էլ պետք է փոխենք»,- ի պատասխան ասաց Տիգրան Ավինյանը։

Դիմելով բնակիչներին՝ Տիգրան Ավինյանն ասաց․ «Սիրելի հայրենակիցներ, խնդրում ու աղաչում ենք ձեզ, էս նախընտրական շրջանը մի օգտագործեք անօրինական շինություններ կառուցելու համար, որովհետեւ մեկ է, քանդելու ենք։ Մենք չենք նայելու, որ նախընտրական շրջան է հիմա, քանդելու ենք անօրինական բոլոր շինությունները»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930