Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան ջան, մի քիչ ժողովրդին նայեք, սահմաններին, Ղարաբաղին տիրություն արեք»․ Արաբկիրի բնակիչը՝ Տիգրան Ավինյանին

Սեպտեմբեր 11,2023 17:58

«Տիգրան ջան, մի քիչ ժողովրդին նայեք, 5 տարի է՝ ոչ մի բան չեն արել։ Հետո էդ սահմաններին մի քիչ տիրություն արեք, Ղարաբաղին տիրություն արեք։ Մենք ձեզանից փող չենք ուզում, թոշակ չենք ուզում, որ ավելացնեք, մենակ երկրին խաղաղություն ենք ուզում»,- Արաբկիր վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին դիմեց բնակչուհիներից մեկը։

«Հետո ժողովրդին մի սեղմեք շատ, մի ասա, որ՝ էս կրպակը կհանեմ, սոված ես։ Աշխատանքի տեղ արա, կրպակը հանիր։ Մարդիկ մեղք են»,- շարունակեց բնակչուհին։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ես մարդկանց սկզբում ասում եմ՝ ինչն է ինձ համար պրոբլեմ, ինչը՝ ոչ։ Մի հատ օրինակ բերեմ՝ Մերգելյանի այգում երկու հատ մսի պասաժ կար այգու մեջ, մի հատ դեղատուն կար, մի հատ պեռաշկիանոց կար, եւ այգի չէր, անհասկանալի մի բան էր։ Ինչի՞ համար ենք հիմա մաքրում դրանցից, որ սիրուն բան ստանանք։ Տիկին Վալյա ջան, միշտ այդպես է, մի հոգու շահը կարող է ստորադասվել շատերի շահերին։ Ես միայն այդ սկզբունքով եմ առաջնորդվում»։

«Ես 30 ձայն կտամ քեզ, խոստանում եմ, մենակ դու էլ մեզ մի անտեսիր։ Ես էն անգամ ասացի՝ Տիգրանին բերեք, ես ուզում եմ Տիգրանին տեսնել, դե մենք թաղի պառավ գողականներն ենք»,- ասաց բնակչուհին։

Ավինյանն ասաց, որ երբեք չի անտեսի, մեկ տարի է՝ բոլոր թաղամասերում ու բակերում շրջել է, եւ չի եղել մի հարց, որն անտեսել է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930