Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը ապացուցեց, որ պետականության գիտակցումը և ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունեն. «Ժառանգություն»

Սեպտեմբեր 11,2023 19:11

«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության ընտրված նախագահին

2020թ աշնանը հայկական զույգ պետությունները ցնցած աղետալի պատերազմի արդյունքում, ինչպես նաև ՀՀ իշխող վարչախմբի հանցավոր գործունեությամբ և անգործությամբ պայմանավորված ամբողջապես խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը, Արցախի Հանրապետության քաղաքացիները թողնվեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վտանգավոր թիրախում: Լիակատար շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների անկոտրում կամքն ու պետական ինստիտուտների անխափանության սկզբունքի գիտակցումը հույսի շող են սպասվելիք դժվարությունների հորձանուտում:

«Ժառանգություն» կուսակցությունը  լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության  ամրությունը, պետական ինստիտուտների կայացման և սահմանադրական իրացման բարձր աստիճանը:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը ապացուցեց, որ պետականության գիտակցումը և ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունեն: Վստահություն ենք հայտնում, որ Արցախի ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանն ունակ կլինի իրացնելու ստանձնած իշխանությունը հանուն Արցախի հայկական պետականության հարատևության:

Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի  համար, իսկ սահմանադրական ճանապարհով Արցախի նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին հետագա հաջողություններ ենք մաղթում մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում:

Հավասարակշռված և համերաշխ  քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930