Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թույլտվություն պետք է ունենային, քաղաքացին, որը վերապատրաստում անցած չէ, իրավունք չունի անել այդ գործը. ինչ են խախտել «Դվինի» հրավառություն անողները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2023 10:51

Երեւանցիների ու Նիկոլ Փաշինյանի անդորրը խաթարած հրավառությունից 2 օր անց՝ մինչ այս պահը, ոչ մի պետական գերատեսչություն դեռ չի պատասխանել՝ քաղաքը «պայթեցրած» հրավառությունն օրենքի խախտմա՞մբ է եղել, պայթուցիկ նյութերի ծավալն օրենքով թույլատրելի՞ է եղել, թե՞ ոչ, եւ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի բնակավայրերի տարածքում նման մասշտաբի հրագործական նյութերի օգտագործման համար։

«Նախ՝ Երեւանի քաղաքապետարանից եւ ՆԳՆ-ից պիտի թույլտվություն ունենային դրանք կիրառողները, ապա պետք է հատուկ լիցենզավորված լինեին։ Սովորական քաղաքացին, որը վերապատրաստում անցած չէ, իրավունք չունի անել այդ գործը։ Մենք ուսումնասիրել ենք տեսանյութերն ու սպասում ենք ՆԳՆ-ի ու Երեւանի քաղաքապետարանի պատասխանին, հասկանալու համար՝ թույլատրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե թույլտվություն տային, պետք է նաեւ մեզ տեղեկացնեին, մենք տեղեկացված չենք եղել»,- ասաց ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը՝ նշելով, որ տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցելու՝ ձեռք բերված փաստական ապացույցների հիման վրա։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը հրավառություններով չի զբաղվում եւ այս թեմայով որեւէ անելիք չունի։ ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։

Արձանագրենք, որ այսքան աղմուկ եւ իրարանցում առաջացրած միջադեպը, որի արդյունքում մարդիկ են ձերբակալվել եւ մի քանի ժամ պահվել ոստիկանությունում, Փաշինյանի ՊՊԾ հրամանատարն է ազատվել աշխատանքից, քանի որ Փաշինյանը կարծել է, թե հարձակում է տեղի ունենում, իսկ պարզելով, որ հարսանիքից հետո հրավառություն է, զայրացել է ՊՊԾ-ի վրա, թե ինչու են իր տան մոտակայքում նման բան անում։ Փաստ է, որ հրավառությունն իրականացնողները՝ չնայած վերեւից եկած հրահանգներին, չեն էլ տուգանվել, քանի որ որեւէ խախտում չի հայտնաբերվել, անգամ լռության ժամը չի խախտվել։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930