Լրահոս
Օրվա լրահոսը

Միասին հաջողելու ենք․ Հայաստանի ժողովուրդը և սփյուռքահայությունը ձեզ աջակից է անկախության համար պայքարում. ՀԴԿ

Սեպտեմբեր 12,2023 12:47
demkus

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին ողջունում և անվերապահ աջակից ենք

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ողջունում է Սամվել Շահրամանյանի ընտրությունը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում՝ ընտրությունների անցկացման կամքը և ընթացքը գնահատելով որպես Արցախի Հանրապետության՝ իբրև իրավակարգ և ինքնիշխան միավորի կայացման հերթական քայլ և, ամենակարևորը, Արցախում ժողովրդավարական կառավարման ապացույց․ իշխանության փոփոխությունը կատարվել է ժողովրդի կամքով՝ ԱՀ օրենսդրության համապատասխան։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը միաժամանակ իր անվերապահ զորակցությունն է հայտնում ԱՀ նախագահին և ողջ արցախահայությանը՝ ինքնորոշման և հայրենի հողի վրա արժանապատիվ ու անվտանգ ապրելու սրբազան իրավունքի համար մղվող աննկուն պայքարում։ Համոզված ենք՝ այս բարդագույն իրավիճակից կան ելքեր, կայունացման և հաջողության հասնելու հուսալի ճանապարհներ։

Միասին հաջողելու ենք․ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և սփյուռքահայությունը ձեզ աջակից է անկախության համար պայքարում՝ առանց Արցախի չկա Հայաստան , առանց Հայաստանի չկա Արցախ։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930