Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար չափազանց կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը մեր ժողովրդի արդարացի պայքարին. Շահրամանյանը նամակ է հղել Արգենտինայի նախագահին

Սեպտեմբեր 19,2023 11:26

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:

Նամակում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունել Ձեզ և խորին երախտագիտություն հայտնել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ Ձեր ելույթում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, այս ծանր պահին մեր ժողովրդի կողքին լինելու և ըստ ամենայնի սատարելու համար։

Մեզ համար չափազանց կարևոր է միջազգային հանրության, աշխարհի առաջադեմ մարդկության ուշադրությունը մեր ժողովրդի արդարացի ու երկարամյա պայքարին, որը պայքար է՝ հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, հանուն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ժողովրդավարության համընդհանուր նորմերի ու սկզբունքների պաշտպանության:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունն Արցախի ժողովրդին, ինչը մարդասիրության արժեքներին հավատարմության վառ օրինակ է, ինչպես նաև Արգենտինայի պետության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Դա հանդուրժողականության և եղբայրության օրինակելի դրսևորում է:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս Ձեզ և Արգենտինայի եղբայրական ժողովրդին»:

ԱՀ Նախագահի աշխատակազմի

Տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930