Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ միջամտել. Քիմ Քարդաշյանը ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը ԼՂ-ում ցեղասպանությունը կանխելու կոչ է արել

Սեպտեմբեր 21,2023 10:15

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) կիսվելով Rolling Stone պարբերականում իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի ավելի վաղ հրապարակված հոդվածով, որում նրանք ԱՄՆ նախագահին կոչ էին անում դադարեցնել ցեղասպանությունն Արցախում, գրել է.

«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնվելուց հետո։

Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930