Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ տարի է՝ Հայաստանում թավշյա ցեղասպանություն է. Հովհաննես Գալստյան

Հոկտեմբեր 02,2023 15:52

«Ես համոզված եմ, որ պետք է ամբողջ հայկական չեղած դիվանագիտական եւ կիսամեռ քաղաքական միտքը, ամբողջ էլիտան միավորվի, աշխատի մեկ ուղղությամբ, որպեսզի արցախահայերը վերադառնան Արցախ, բայց անվտանգության կատարյալ երաշխիքներով… Ումով ուզում եք, արեք, ՄԱԿ-ով կլինի, Ռուսաստանով, թե այլ ճանապարհով, չգիտեմ… Որովհետեւ հողը հանձնվում է, երբ մարդիկ չեն ապրում այնտեղ»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

Նրա խոսքով. «Բոլոր կարիքները պետք է հոգանք արցախահայերի, իրենք պետք է լինեն առաջին տեղում, մենք՝ երկրորդ…Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրենք վերադառնան իրենց հող, իրենց տուն, որովհետեւ իրենք այնտեղ ապրում են դարերով, Արցախն արցախահայերինն է։ Ու մի բան էլ. եթե չենք ուզում մենք էլ գաղթական դառնանք, էս մարդը պետք է հեռանա: Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, ու հիմա, այն ինչ կատարվում է մեզ հետ, թավշյա գենոցիդ է, ցեղասպանություն, գենը կտրելու գործընթաց է արդեն 5 տարի՝ Հայաստանում:

Սկսեցին փափուկ, թավշյա, ապականելով, պառակտելով, կիսելով, հասարակությանը մասնատելով, ֆեյքերի զզվելի մեխանիզմը գցելով, որ կոպեկ են շպրտում, շան պես հաչում են… Անհավանական մի բան է, հռհռում են քո հայրենակցի վրա, որը նեղության մեջ է… Եվ վերջապես հասան նրան, որ մտանք մի շրջափուլի մեջ, որը ողբերգական է մեզ համար»:

Հովհաննես Գալստյանը հավելում է. «Մենք հին ազգ ենք, եւ բազմաթիվ ողբերգական շրջափուլերի միջոց ենք անցել, բայց ի վերջո վերականգնվել ենք… Ամեն անգամ մեր մսից մի մաս պոկել-տարել են, կերել են: Հիմա էլ են մեր մսից պոկել, տարել ու կերել: Դա շատ ցավոտ է, ողջ մարմինդ է ցավում… Այս ամենը կասեցնելու միակ ելքը այդ երախը պատռելն է, այդ բերանը, որ կծում է մեզ, դրա մեջ կրակելն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031