Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Պետրակովը ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

Հոկտեմբեր 03,2023 18:22

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան, այնուհետեւ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը:

Հոկտեմբերի 8-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաքին կմասնակցեն.

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա):

Հայաստանի ընտրանին Ռիգա մեկնելու է հոկտեմբերի 10-ին ,իսկ Լատվիայի ազգային հավաքականի հետ պաշտոնական խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին:

Հայաստանի հավաքականը Եվրո 2024-ի «D» խմբում 7 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ մրցակիցը պարտվել է անցկացրած բոլոր հանդիպումներում եւ առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031