Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի»

Հոկտեմբեր 03,2023 20:30

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է։

Մասնավորապես, վերջին իրադարձությունները, և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։

Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից «անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։

Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031