Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում պաշտոնների նշանակումները կատարվելու են ՔՊ-ի եւ «Հանրապետություն» խմբակցության փոխհամաձայնությամբ․ Ավինյան

Հոկտեմբեր 10,2023 13:22

Գործադիրում էլ նշանակումները կատարվելու են փոխհամաձայնեցված, փոխքաղաքապետերի պաշտոններն էլ առաջիկայում հայտնի կդառնան՝ հաջորդ յուրաքանչյուր նիստում։ Այս մասին այսօր ՔՊ-ի եւ «Հանրապետություն» խմբակցության միջեւ համագործակցության եւ Երեւանի կառավարումն ու պատասխանատվությունը կիսելու մասին հուշագիրը ստորագրելուց հետո ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

The first session of the newly elected Yerevan Council of Elders, where the new Mayor of Yerevan will be elected takes place in Yerevan Municipality

«Հանրապետություն» խմբակցությունը գլխավորող Արտակ Զեյնալյանն էլ հայտարարեց՝ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երեւանի, Հայաստանի շահով, Սահմանադրությամբ, ժողովրդական, իրավական պետության հիմնարար սկզբունքներով․ «Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»։

Հարցին՝ արդյոք պաշտոններ ունենա՞լն էր ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանը պատասխանեց․ «Պետական պաշտոնները կարկանդակ չեն, դա ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում է։ Դա շնորհ կամ պարգեւ չէ որեւէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը խորհրդակցելով որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը՝ Երեւան քաղաքում իրականացնելով կառավարում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031