Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ այս ակտը կազմակերպող հերոսներն ինքնաբացահայտվեն: Արդեն 24 ժամ է «Հրապարակ»-ի կայքը չի աշխատում»

Հոկտեմբեր 25,2023 12:08

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն 24 ժամ է «Հրապարակի» կայքը չի աշխատում։ Երեկ ողջ օրը փորձել ենք խնդիրը կարգավորել։ Անգամ սերվեր ենք փոխել։ Գիշերը մեկ ժամով կարգավորվել է, իսկ առավոտյան նոր թափով է շարունակվել հարձակումը՝ շատ ավելի մեծաթիվ, քան երեկ էր։

Մենք հարձակման երկիրը գիտենք՝ ԱՄՆ։ Բայց ես առաջարկում եմ այս ակտը կազմակերպող հերոսներն ինքնաբացահայտվեն։ Ինչպես են տեռորիստական ակտերից հետո տեռորն իրականացրած կազմակերպություններն իրենց վրա վերցնում տեռորի պատասխանատվությունը եւ պահանջներ առաջ քաշում՝ ուղղված զոհին։ Դա ճիշտ կլինի նաեւ այն առումով, որ եթե չեք բացահայտվում եւ մենք չենք հասկանում, թե ինչ եք մեզնից ուզում, ապա անգամ մեծ ցանկության դեպքում այդ պահանջները չենք կարող գուշակել-կատարել…

Մեծ հաշվով, իհարկե, հասկանալի է, թե որտեղից են «աճում» սրա ոտքերը, բայց ավելի կոնկրետացրեք, որ իմանանք ժողովրդավարության մասին զօրուգիշեր խոսողները մեզնից ինչ են ուզում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031