Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Հոկտեմբեր 30,2023 16:02 Share

Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, էլեկտրական սարքավորումներից բաղկացած օգնությունն ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական այգու տարածքից։

Ըստ տեղեկատվության՝ հումանիտար օգնությունը հավաքվել է պաշտոնական Կիևի դիմումների հիման վրա, օգնության ընդհանուր չափը կազմում է 7,6 միլիոն դոլար, բեռի հաջորդ մասն ուղարկվելու է Ուկրաինա մոտակա ժամանակներս։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Բաքվի  կողմից Ուկրաինային տրամադրված հումանիտար օգնության ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ գերազանցում է 33 միլիոն ամերիկյան դոլարը։

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել